Կկառուցվի ևս 5 հանրային լողափ
Հասարակություն
Քանի որ Սևանում հանրային լողափերը մեծ ծանրաբեռնվածությամբ էին աշխատում, որոշում է կայացվել ևս 5 հանրային լողափ կառուցել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը: Վերջինիս խոսքերով, հանրային լողափերը, որոնք 16 հետկար տարածք են ընդգրկում, տեղակայվել են Սևան քաղաքի վարչական սահմաններում, Դրախտիկ, Լճաշեն, Ծովազարդ համայնքների մոտ և Նորադուզ գյուղի մոտ:
Ավալյանի համոզմաբ բոլոր հանրային լողափերը անվճար են լինելու և երբեք նպատակ չեն ունեցել մրցակցության մտնել վճարովի լողափերի հետ, այլ սոցիալական խնդիր են լուծում: «Սանհանգույցների հետ կապված խնդիրը հանրային լողափերում, որը դժգոհության պատճառ էր դարձել, արդեն լուծվել է»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը