Սիրիայի իշխանությունները ապստամբների հետ բանակցելու պատրաստակամություն են հայտնել
Մերձավոր Արևելք
Սիրիայի կառավարությունը պատրաստ է առանց նախապայմանների բանակցել ապստամբների հետ, այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է երկրի Էկոնոմիկայի փոխնախարար Քադրի Ջամիլը։
«Անհրաժեշտ է սկսել բանակցություններ առանց որևէ նախապայմանի։ Երկխոսությունից առաջ ներկայացված որևէ պայման կդժվարացնի գործը»,- հայտարարել է Սիրիայի պաշտոնական պատվիրակության ղեկավարը։
Ջամիլը նաև նշել է, որ իր երկրի ժողովուրդը հոգնել է մի տարուց ավելի ձգվող արյունահեղությունից, որը վատ է անդրադառնում սիրիական էկոնումիկայի վրա, հայտնում է РИА Новости-ին։
Երկխոսության ընթացքում չպետք է քննարկվեն նաև Սիրիայի ներքին խնդիրներին երրորդ երկրի միջամտությունը թույլ տալ-չտալու հարցը։
«Եթե այդ հարցերի շուրջ մենք համաձայնության գանք, ապա կարող ենք համաձայնության գալ մնացած բոլոր դեպքերում»,- խոսքը եզրափակել է Ջամիլը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել