Ապստամբները դուրս են մղել սիրիական կառավարական բանակը իսրայելական սահմանի մոտ գտնվող բազաներից
Մերձավոր Արևելք
Սիրիայի կառավարական ուժերը էվակուացրել են իրենց անձնակազմն ու ռազմական տեխնիկան Իրաքի հետ սահմանակից Ալբու Քամալում գտնվող երկու բազաներից, հայտնում է Reuters-ը։
Մասնավորապես՝ նրանք լքել են ԶՈՒ հետախուզության տեղական մասնաճյուղը, ինչպես նաև Քաղաքական անվտանգության քաղաքային վարչությունը։ Տեղացի ապստամբների խոսքով՝ կատարվածը տեղի է ունեցել սահմանային շրջաններում ծավալած մի շարք հաջող հարձակումներից հետո։
Ապստամբները հայտնել են, որ կառավարական ուժերին դեռևս հաջողվում է պահել ռազմական հետախուզության ու օդանավակայանի կառավարումը, սակայն իրավիճակը կփոխվի ու զինյալները վերջիվերջո կգրավեն նաև այդ օբյեկտները։ «Հատկապես դժվար է լինելու վերցնել օդանավակայանը»,- նշել է տեղացի ապստամբներից Աբու Մահմուդը։
Սիրիայի մեկ այլ շրջանի ապստամբների ղեկավարը հայտարարել է, որ Ալբու Քամալը փաստացիորեն գտնվում է իր համախոհների ձեռքում։
Հիշեցնենք, որ Ալբու Քամալ քաղաքը Սիրիայի արևմուքտում գտնվող Դեիր ազ-Զաուրից 120 կիլոմետր հեռավորության վրա է, որտեղ հակամարտությունները շարունակվում են արդեն մի քանի ամիս։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել