Դիանա Սիրունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը
Հասարակություն
Վաղը՝ երեկոյան ժամը 18:00-ին, Երևանի Ջավարյան 29 հասցեում տեղի կունենա Դիանա Սիրունյանի հոգեհանգստի արարողությունը:
Թաղումը տեղի կունենա հաջորդ օրը՝ օգոստոսի 24-ին, ժամը 13:00-ին:
Հիշեցնենք՝ գիշերը 04.30-ին Հանրապետական հիվանդանոցում մահացել է Դիանա Սիրունյանը, ով հոր՝ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մահվան լուրն իմանալուց հետո ինքնասպանության փորձ էր արել՝ նետվելով 5-րդ հարկից և ավելի քան 3 օր գտնվում էր Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
Lurer.com-ը ցավակցում է Դիանայի հարազատներին, ընկերներին և մտերիմներին ու նրանց հետ սգում վիշտը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը