Աշխարհի ամենավաճառվող ավտոմեքենան սեդան Toyota Corolla-ն է
Աշխարհ
2012 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ սեդան Toyota Corolla-ն դարձել է աշխարհի ամենավաճառվող ավտոմեքենան։ Best Selling Cars Blog-ը աշխարհի 80 երկրներում հետազոտություն է կատարել, թե որոնք են ամենավաճառվող մեքենաները։ Արդյուքնում պարզվել է, որ ճապոնական ընկերությունը կես տարում վաճառել է սեդան Toyota Corolla-ի 586 հազար 381 օրինակ։ Երկրորդ տեղում Ford Focus ավտոընկերությունն է, որը վաճառել է 502 հազար 834 օրինակ։ Երրորդ տեղում Volkswagen Jetta-ն է։ Առաջին հնգյակի մեջ է մտնում նաև Toyota Camry-ն և Volkswagen Golf-ը։
2011 թվականի տվյալներով՝ ամենավաճառվող ավտոմեքենաների ցուցակը կրկին գլխավորել է Toyota Corolla-ն։ Ճապոնական արտարության մեքենանան անցյալ տարի ընտրել է 1 միլիոն 141 հազար 709 գնորդ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ