Գտնվել է «Զավթիր Դենթոնը» ակցիայի մասնակիցներից մեկի դին
ԱՄՆ
Տեխասում՝ «Զավթիր Դենթոնը» ակցիայի մասնակիցների վրանային ճամբարի տարածքում, գտնվել է մահացած տղամարդու դիակ։ Հաղորդում է տեղի լրատվամիջոցներից CBSDFW.com-ը։
Այս մասին հայտնել են շաբաթ օրը՝ տեղական ժամանակով 16.45-ին։ Երիտասարդը 23 տարեկան է եղել, սակայն դեռևս պարզված չէ, արդյոք նա եղել է Հյուսիսային Տեխասի համալսարանի ուսանող, որի տարածքում է տեղակայված վրանային ճամբարը։ Չեն հաղորդվում նաև ցուցարարի մահվան պատճառները։ Երբ ոստիկանությունը գտել է դին, վրանային ճամբարում ոչ ոք չի եղել՝ անձրևային եղանակի պատճառով։ Ցուցարարները եղել են թվով 35–ը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին՝ «Զավթիր Վանկուվերը» ակցիայի մասնակիցների վրանային ճամբարում գտնվել էր 23-ամյա ակտիվիստ Էշլի Գուֆի մարմինը։ Հետագայում պարզվել էր, որ մահվան պատճառը թմրանյութերի մեծ չափաբաժնի ընդունումն է եղել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)