ՀԱՀ ուլտրաաջերի առաջնորդին սպանած հանցագործը ցմահ ազատազրկվել է
Աշխարհ
ՀԱՀ դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել այն սևամորթ ֆերմերին, որը սպանել էր ուլտրաաջերի առաջնորդ Էժեն Տերբլանշին, ով քարոզում էր սպիտակամորթ ռասսայի գերազանցությունը։ Այս մասին տեղեկանում ենք BBC Russian-ից:
Դատավորը մերժել է պաշտպանող կողմի փաստարկներն այն մասին, որ Կրիս Մահլանգուն գործել է ինքնապաշտպանության նպատակով։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել 2 տարի առաջ. Տերբլանշը հայտնաբերվել էր իր անկողնում՝ մահացած վիճակում՝ բազմաթիվ վնասվածքների հետքերով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ