Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հասարակություն
Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մանսավորապես Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում այրվել է 400 քմ բուսածածկ տարածք և 3 ծառի բույն, Չարենցավան քաղաքի «Գանգրահեր տղա» հուշարձանի մոտակայքում՝1000 քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի մոտակայքում՝ 1000 քմ խոտածածկ տարածք, Գառնի-Բանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում՝ 80 քմ, Արմավիրի մարզի Ապագա գյուղի գերեզմանատանը՝ 70 քմ բուսածածկ տարածք և տորֆ, Հացիկ գյուղում՝ 1000 քմ խոտածածկույթ և 500 քմ բուսածածկ տարածք:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը