Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ
Հասարակություն
Հանրապետության տարածքում oգոստոսի 23-ից 27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևելյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-ից 27-ին աստիճանաբար կբարձրանա 6-8, արևելյան շրջաններում` 10-14 աստիճանով: Երեկոյան ժամերին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Երևանում oգոստոսի 23-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:
Երևանի օգոստոսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.8 0C (1935 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.5 0C (1928 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.3 0C


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը