Թուրքիայում պոկել և դեն են նետել հայկական եկեղեցու խաչը․ Գարո Փայլանը տեսանյութ է հրապարակել
Տեսանյութեր
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ Թուրքիայում հայկական եկեղեցիների վրա հարձակումները շարունակվում են:
Տեսանյութում անհայտ անձը Քուզկունչուկի եկեղեցու խաչը պոկում է պարիսպներից ու նետում փողոց:
Ըստ Գարո Փայլանի՝ այս ամենն իշխանության ատելության խոսքի պատճառով է, և նման երևույթներն արդեն սովորական են դարձել:
Նշենք նաև, որ օրերս փորձել էին հրդեհ նաև Պոլսի հայկական եկեղեցիներից մեկի դուռը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ