Թրամփի՝ Հայաստանին ուղղվելիք շնորհավորական ուղերձն ուշանում է. փոխարենը շնորհավորել է Վրաստանին և Ադրբեջանին
Արտաքին Քաղաքական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Առաջին Հանրապետության հիմնադրման առիթով շնորհավորական ուղերձներ է հղել Հարավային Կովկասի երկու երկրներին՝ Վրաստանին ու Ադրբեջանին։ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային ուղղված ուղերձում Թրամփը, մասնավորապես, նշել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը, քանի որ դա անչափ կարևոր է Վրաստանի եվրաինտեգրման հարցում։ Ադրբեջանին ուղղված շնորհավորական ուղերձում ԱՄՆ նախագահը խոսել է «Հարավային գազային միջացք» ծրագրի միջոցով Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու հետ կապված իրենց երկու երկրների ընդհանուր հետաքրքրվածության մասին։ Թրամփը բարձր է գնահատել ղարաբաղյան խնդրի հարցում հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու Ադրբեջանի ջանքերը։ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առիթով Թրամփի շնորհավորական ուղերձը, սակայն, ուշանում է։ Թրամփը այս առիթով դեռևս լուռ է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)