Եգիպտոսում հարձակվել են Գերմանիայի դեսպանատան վրա
Աշխարհ
Կահիրեում ձերբակալել են Եգիպտոսում Գերմանիայի դեսպանատան վրա ինքնաշեն նռնակ նետողին, ով նաև փորձել է մահակով ծեծել դեսպանատան հսկիչին։
Ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն՝ այդ կերպ տղամարդը արտահայտել է իր բողոքը՝ ընդդեմ Բեռլինում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի ցուցադրության։ Դեսպանատան վրա հարձակման արդյունքում տուժածներ չկան, միայն շինությանն է հասցվել աննշան վնաս։
Հիշեցնենք, որ նախորդ կիրակի Բեռլինում տեղի է ունեցել «Գերմանիայի համար» ուլտրաաջ շաժման ցուցադրությունը, որն ուղեկցվել է «Կանգնեցնենք մուսուլմանացումը» կոչերով։ Որոշ մզկիթներ դիմել են գերմանական դատարան՝ փորձելով արգելել ծաղրանկարի ցուցադրությունը, սակայն դատարանը հայցը մերժել է։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ