Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահի հետ
ՀայաստանՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Փոխվարչապետը հանդիպման սկզբում շնորհավորել է Արայիկ Հարությունյանին նախագահի բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և արգասաբեր աշխատանք:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայկական երկու հանրապետությունների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ սոցիալական, ֆինանսական և տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձել են կորոնավիրուսային համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին:
Զրուցակիցները քննարկել են ստեղծված իրավիճակում նախաձեռնված քայլերն ու աջակցության ծրագրերը և երկուստեք կարևորել այդ ուղղությամբ համագործակցության զարգացումը: