Վախճանվել է բրիտանացին, ում դատարանը զրկել էր մահվան իրավունքից
Արտակարգ Պատահար
58-ամյա հաշմանդամը, ում Լոնդոնի Բարձր դատարանն արգելել էր ինքնակամ հեռանալ կյանքից, մահացել է Ուիլթշիրի կոմսությունում, թոքաբորբից:
2005 թվականին կաթված ստանալուց հետո Թոնի Նիկլինսոնը տառապում էր, այսպես ասած, «փակված մարդու» սինդրոմով: Նա պահպանել էր դատողությունը, սակայն կորցրել էր սեփական մարմինը տնօրինելու հնարավորությունը և աշխարհի հետ շփվում էր աչքերով կառավարվող հատուկ համակարգչի միջոցով:
Տառապանքներով լեցուն կյանքին վերջ դնելու համար Նիկլինսոնը դիմել էր դատարան, քանի որ ինքնուրույն չէր կարող անգամ մահացու դեղահաբ ընդունել, իսկ որևէ այլ անձի կողմից նրան դրա տրամադրումը կարող էր դիտարկվել իբրև սպանություն:
Անցյալ շաբաթ դատարանի մերժումը ստանալուց հետո Թոնի Նիկլիկսոնը հրաժարվել էր սննդից: Այս մասին հաղորդում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ