«Հրապարակ». ՀՀԿ-ն «դաբրո» չի տվել Պալաչին
Հայկական Մամուլ
Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի հերթական նիստն է հրավիրելու, որը վարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: «Հրապարակ»-ի տեղեկություններով, ՀՀԿ-ն հերթական նիստում պատրաստվում է քննարկել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր: Ամենայն հավանականությամբ, այսօրվա նիստում վերջնական հստակեցումներ կմտցվեն ինտրիգային Աբովյան քաղաքի հարցում:
Թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ն «դաբրո» չի տվել կարճ ժամանակում հայտնի դարձած կուսակից Արթուր Հարությունյանին' «Պալաչ» անունով, ով, ըստ լուրերի, ցանկանում էր թեկնածությունն առաջադրել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: «Հրապարակ»-ի տեղեկություններով, ՀՀԿ թեկնածուն այստեղ, ամենայն հավանականությամբ, կլինի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը, ով կպայքարի գործող քաղաքապետ, Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանի դեմ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին