«Հայկական ժամանակ». Եվրադատարանում ավարտվել է «ՀԺ»-ի` կառավարության դեմ ներկայացրած դիմումի քննարկումը
Հայկական Մամուլ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ավարտվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի' ՀՀ կառավարության դեմ ներկայացրած դիմումի քննարկումը, և առաջիկա ամիսներին վճիռ կկայացվի:
«Հժ» թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է նշված գործով Եվրադատարանում «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Օրաթերթի հրատարակիչ ընկերությունը Եվրադատարանում բողոքարկել է Երևանում արտակարգ դրություն հայտարարելու մասին 2008-ի մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի ստորագրած հրամանագրի այն կետը, որով արգելվել էր լրատվամիջոցների ազատ գործունեությունը: ՀՀ իշխանություններն այդ հրամանագրի հիման վրա «Հժ»-ին և մի շարք այլ օրաթերթերի քսան օր շարունակ արգելեցին հրապարակվել: «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն իր հրատարակած օրաթերթի տպագրությունը քսան օր արգելելու համար ՀՀ կառավարությունից պահանջել է 9 միլիոն դրամի փոխհատուցում, ևս քսան հազար եվրո էլ ընկերությունը պահանջել է վճարել որպես բարոյական վնասի փոխհատուցում, իսկ փաստաբանական ծախսերի համար փոխհատուցման պահանջը գնահատվել է 10 հազար եվրո: Դիմումների քննարկումն ավարտելուց հետո Եվրադատարանը, սովորաբար, վճիռները վեց ամսից մեկ տարվա ընթացքում է կայացնում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին