«Ժողովուրդ». Թոխմախի Մհերի քրոջ որդին ազատ է արձակվել պատգամավորների միջնորդությամբ
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհերի) քրոջ որդին' Արման Բադալյանը, որը մեղադրվում էր խուլիգանության և ապօրինի զենք պահելու մեջ, օրերս ազատ է արձակվել: Կասկածյալի ազատության համար ՀՀ ոստիկանությանը միջնորդել են Աժ պատգամավորներ Առաքել Մովսիսյանը (Շմայս), Արմեն Մխիթարյանը (Մխիկ) և մի դատախազ:
Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է նաև Արմեն Մխիթարյանը. «Այո՞, միջնորդագիր ենք ներկայացրել, գործը հարուցված է, ուղղակի միջնորդել ենք, որ ստորագրությամբ ազատ արձակեն»: Թերթը հիշեցնում է, որ Բադալյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ (խուլիգանություն) և 235 հոդվածի 1-ին (ապօրինի զենք պահելը) մասերով: Մհեր Սեդրակյանի քրոջ որդու անունը հաճախ է շրջանառվում հնչեղություն ստացած սպանությունների (Սուրեն Զորոյանի' մականունը «Բիճ», Արսեն Գալստյանի) և այլ հանցագործությունների հետ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին