«Ժողովուրդ». ՀՀԿ-ն չի սատարի Ռոբերտ Քոչարյանի «կադրին»
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների' Կոտայքի մարզի Ծաղկաձոր hամայնքի գործող քաղաքապետ Գարուն Միրզոյանը գալիք ՏԻՄ ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը:
Տեղական իշխանիկները' ի դեմս Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի, տեղեկացրել են Միրզոյանին, որ իրենց հետ հույս չկապի, քանի որ ՀՀԿ-ն չի պատրաստվում սատարել Միրզոյանին: Թերթը փորձել է գործող քաղաքապետից ճշտել չառաջադրվելու պատճառները: Վերջինս միայն ասել է, որ ինքն անկուսակցական է և անջատել լսափողը: Այս պահի դրությամբ, ըստ ԿԸՀ-ի, Ծաղկաձորում առաջադրված միակ թեկնածուն ՀՀԿ-ն ներկայացնող, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արթուր Հարությունյանն է: «Ժողովուրդը» հիշեցնում է, որ Գարուն Միրզոյանը համարվում է Ռոբերտ Քոչարյանի «կադրը»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին