Արաբական երկրների լիգան նոր կոշտ վերջնագիր է սահմանել Սիրիայի նկատմամբ. "Al Jazeera"
Մերձավոր Արևելք
Արաբական պետությունների լիգան (Las) իր պատմության մեջ առաջին անգամ նման կոշտ քայլի է դիմել` պաշտոնական Դամասկոսին մինչև կիրակի օրվա վերջ տալով ժամանակ Սիրիայում միջազգային դիտորդական խմբեր ուղարկելու համար:
Քաթարում կայացած Արաբական լիգայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ ընդունվել էր Սիրիայի դեմ խիստ ֆինանսա-տնտեսական սանկցիաներ կիրառելու մասին որոշումներ` այդ երկրում իշխանությունների կողմից հակակառավարական ցույցերը ճնշելու համար: Արաբական լիգան որոշում էր ընդունել նաև Սիրիայի 19 բարձրաստիճան պաշտոնյաների բանկային հաշիվները սառեցնել և մուտքի արտոնագիր չտալ արաբական երկրներ այցելելու համար:
Վերջին տվյալների համաձայն շաբաթ օրը Սիրիայում շարունակվող հակակառավարական ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 20 մարդ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)