«168 ժամ». ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն «ախպերավարի կիսում են»
Հայկական Մամուլ
«168 ժամ»-ի թղթակցի հարցին' ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ընդդիմությունը' ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», չեն մասնակցում առաջիկա ՏԻՄ ընտրություններին, Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. «Լավ չեմ վերաբերվում ընդդիմության կողմից ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու փաստին: Դա վկայում է ընդդիմության թուլության մասին, որով ուրախանալ պետք չէ»:
Հարցին էլ, թե ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ ՀՀԿ- ն ոչ միայն Գյումրիում, այլև Սիսիանում սատարում է իրեն «այլընտրանքային» քաղաքական ուժ հռչակած ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուին, Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. «Առանձնապես բան չկա ասելու, ախպերավարի կիսում են»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին