Քենիայում էթնիկ բախումների ժամանակ 52 մարդ է զոհվել
Աշխարհ
Քենիայի հարավ-արևելքում երեկ էթնիկ բախումների ժամանակ սպանվել է 52 մարդ:
Ըստ Թանա գետի շրջանի ոստիկանապետ Ժոզեֆ Քավուի առավոտը օգոստոսի 22-ին Պոկոմո ցեղի խմբավորումը, որը բաղկացած է մոտ 200 մարդուց, հարձակվել է Օրամա ցեղի գյուղի վրա։ Շատերը վառվել են իրենց տներում, իսկ մյուսները մահացել դանակից ստացված վնասվածքներից կամ սպանվել նետերեց։ Զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են։ Բացի այդ ոչնչացվել են մեծ քանակությամբ կովեր։
Պետական հիմնադրամի ներկայացուցիչ Մգենին, որը պատասխանատու է տարածաշրջանի զարգացման համար, ասել է, որ հարձակման պատճառը ամենայն հավանականությամբ մեկ շաբաթ առաջ ծագած կոնֆլիկտն է, երբ Պոկոմո ցեղի անդամները, որոնք բողոքում էին իրնեց արոտավայրերում Օրամա ցեղի կովերի արածացնելու դեմ, հարձակվել են հովիվների վրա և սպանել նրանց կովերին։ Ի պատասխան՝ Օրամայի ցեղի ներկայացուցիչները սպանել են թշնամի ցեղի երկու անդամի։ Ըստ Մգենիի` ցեղերը վաղուց գտնվում են հակամարտության մեջ, սակայն առայժմ նրանց առաջնորդներին հաջողվել էր խուսափել բախումներից։ Նշենք, որ, ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, բախումների զոհ է դարձել 59 մարդ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ