ԱՄՆ-ի ու Բրիտանիայի նախագահները խստորեն նախազգուշացրել են Սիրիային
ԱՄՆ
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Բրիտանիայի առաջնորդները բանակցում են, թե ինչպես կարող են օգնել Սիրիայի ապստամբներին, հայտնում է BBC Russian-ը։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը նախազգուշացրել են Սիրիայի կառավարությանը առ այն, որ քիմիական զենքի օգտագործումից հետո իրենք ստիպված կլինեն վերանայել իրենց դիրքորշումը։
Երկու երկրների ղեկավարները նաև փորձում են մեծացնել սիրիական փախստականներին հատկացվող մարդասիրական օգնության չափը։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը հայտարարել է, որ իրենց կառավարությունը այդ հարցերը կբարձրացնի ՄԱԿ-ում։
Բրիտանիայի վարչապետը կրկին ընդգծել է, որ անհրաժեշտ է համագործակցել Քաթարի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ սիրիական հակամարտությունը կարգավորելու նպատակով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)