Կանադայի Մոնրեալ քաղաքում հազարավոր մարդիկ մասնակցել են ուսման վարձի ակնկալվող աճի դեմ բողոքի ցույցին
Աշխարհ
Կանադայի Մոնրեալ քաղաքում երեկ հազարավոր մարդիկ մասնակցել են ուսման վարձի ակնկալվող աճի դեմ բողոքի ցույցին։
Ուսանողական միությունների ղեկավարները դատապարտել են Քվեբեկ նահանգի վարչապետ Ժան Շարեի՝ մարզում ուսման վարձի բարձրացմանը վերաբերող ծրագրերը։
Նշենք, որ երկու շաբաթ հետո երկրում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Բողոքի ակցիայի կազմակերպիչները կոչ են արել ընտրողներին իրենց ձայնը չտալ այն կուսակցություններին, որոնք չեն աջակցել ուսանողների. Պահանջներին։ Նրանք նաև դժգոհություն հայտնել առ այն, որ այդ նախընտրական բանավեճերի ընթացքում ուսանողների խնդիրները չեն քննարկվել։
Հիշեցնենք, որ բողոքի ուսանողական ցույցերը Քվեբեկ նահանգում շարունակվում են փետրվար ամսից։ Որոշ դեպքերում նրանք վերաճել են ոստիկանության հետ բախումների, իսկ երեկվա ակցիան ընդհանուր առմամբ խաղաղ էր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ