Թեհրանում կայանալիք գագաթաժողովին Հյուսիսային Կորեան կներկայացնի Կին Ըն Նամը
Աշխարհ
Հյուսիսային Կորեան Իրանի մայրաքաղաք Թեհրանում օգոստոսի 26-31-ն անցկացվելիք Չմիավորման շարժման 16-րդ գագաթաժողովին կներկայացնի երկրի Գերագույն ազգային ժողովի նախագահության ղեկավար Կին Ըն Նամը։
Իրանի և Հյուսիսային Կորեայի պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ իրենց երկրները «միևնույն խրամատում են» գտնվում և միասին են դիմակայում ԱՄՆ-ին և Արևմուտքի երկրներին։
Արևմտյան երկրները իրենց հերթին կասկածում են, որ Հյուսիսային Կորեան և Իրանը համագործակցում են միջուկային զենքի հետ կապված տեխնոլոգիաների զարգացման հարցում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ