ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կմասնակցի Իրանում կայանալիք գագաթաժողովին՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կոչերին
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կմասնակցի Չմիացած երկրների գագաթնաժողովին, որը կկայանա Իրանում հաջորդ շաբաթ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Որոշումը կայացվել էր չնայած այն հանգամանքի, որ ԱՄՆ-ն և Իսրայելը կոչ էին անում անտեսել գագաթաժողովը: Պան Գի Մունի ներակայացուցիչը ասել է, որ գլխավոր քարտուղարը կօգտագործի այս հնարավորությունը, որպեսզի հասցնի գագաթնաժողովի մասնակցիներին միջազգային անհանգստությունը Իրանի միջուկային ծրագրի և Սիրիայում ճգնաժամի հետ կապված:
Նշենք, որ շարժումը կմիավորի 120 երկիր, ինչպես նաև երկու տասնյակ դիտորդ պետություն, այդ թվում՝ Հարավային Կորեային: Ի սկզբանե այս շարժումը իրեն հակադրում էր Արևելքի և Արևմուտքի միջազգային բլոկերին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ