Կիշինյով Մերկելի այցի ժամանակ ավտոշարասյան վրա փորձել են նետել «Մոլոտովի կոկտեյլ»
Աշխարհ
Անգելա Մերկելի՝ Կիշինյով այցի ժամանակ անհայտ տղամարդը փորձել է ավտոշարասյան վրա դյուրավառ հեղուկով լի շիշ նետել, հայտնում է Интерфакс-ը։
Պատահարը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը՝ ժամը 21։00-ին, երբ ավտոշարասյունը վերադառնում էր Կրիկովից, որտեղ Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը պաշտոնական ընթրիք էր կազմակերպել Մերկելի պատվին։
23-ամյա տղամարդը ծրագրել էր վարչապետի մեքենայի մեջ նետել է դյուրավառ հեղուկով լի շիշը։ Սակայն շիշը սկսել է վառվել պայուսակում և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները միանգամից ձերբակալել են տղամարդուն։ Այժմ ձերբակալվածը գտնվում է Կիշինյովի կոմիսարիատներից մեկում։ Կատարվում է հետաքննություն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ