Ոչնչացվել է ահաբեկչական խումբ
Աշխարհ
Այսօր Ղազախստանի Ալմա-Աթայի մարզում այդ երկրի անվտանգության ուժերի կազմակերպած հատուկ գործողությունների արդյունքում բացահայտվել և սպանվել են հինգ ահաբեկիչներ: Գործողությունների ժամանակ վիրավորվել է անվտանգության ուժերի երկու աշխատակից: "Ազատություն" ռադիոկայանի հաղորդմամբ` ահաբեկիչները հրաժարվել են հանձնվել և Բորալդայ գյուղի տներից մեկում ապաստանած ահաբեկիչները դիմադրություն են ցույց տվել:
Ղազախստանի գլխավոր դատախազության հաղորդմամբ ոչնչացված ահաբեկչական խումբն այս տարվա նոյեմբերի 8-ին սպանել էր երկու ոստիկանի և առաջիկայում ծրագրում էր Ալմա-Աթայում նոր ահաբեկչություններ իրականացնել:
Անվտանգության ուժերի իրականացրած հատուկ գործողություններից ոչ մի խաղաղ բնակիչ չի տուժել. գործողությունների վայրի շրջակա տարածքների բնակիչները տարհանվել էին նախքան գործողությունները սկսելը: Սակայն դեռևս չի հաղորդվում ահաբեկիչների անունները, ինչպես նաև թե որ ահաբեկչական խմբավորման անդամներ են: Հաղորդում է ռուսական РБК-ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ