Տանկերը գրավել են Դամասկոսի արվարձանները
Մերձավոր Արևելք
Սիրիայի կառավարական բանակը օգոստոսի 23-ի առավոտյան տնակերով գրավել է Դամասկոսից հարավ-արևմուտքում գտնվող Դարայա բնակավայրը, հայտնում է Reuters-ը։
Հաղորդած տվյալների համաձայն՝ քաղաքի վրա հարձակումը ուղեկցվել է ռմբակոծություններով ու օդային հարվածներով, որի հետևանքով քանդվել են մի շարք կառույցներ, զոհվել է 15 մարդ, վիրավորվել՝ 150-ը։
Վերջին ժամերին կառավարական բանակի զինվորները խուզարկում են տներն ու կասկածյալներին ձերբակալում։ Ապստամբների կողմից դիմադրության չեն հանդիպում, քանի որ միչև կառավարական զորքի մուտքը նրանք հասցրել են հեռանալ։
Դարայից քիչ հեռու գտնվող ապստամբներից մեկի խոսքով՝ կառավարական բանակը շարժվում է կենտրոն՝ վերցնելով թաղամաս թաղամասի հետևից։ Թաղամասերի վրա սկզբում կրակում են ծանր հրետանիներից, շրջափակում են, որից հետո միայն կառավարական բանակը ներս է խուժում։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել