Հիլարի Քլինթոնը քննադատել է Իսրայելի իշխանություններին
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած փակ ֆորումի ժամանակ, իր մտահոգությունն է հայտնել Իսրայելում ժողովրդավարական արժեքների դանդաղ զարգացման, երկրում կանանց նկատմամբ խտրականության, ինչպես նաև Իսրայելի իշխանությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանության սահմանափակման և դրանց ֆինանսավորման դադարեցման վերաբերյալ:
Վերջինս ավելացրել է, որ Իսրայելում գործող հասարակական տրանսպորտում գենդերային խտրականության խնդիրները նման են Իրանում տիրող իրավիճակին: Սակայն ֆորումի ժամանակ իսրայելցի մի քանի քաղաքական գործիչներ չեն ընդունել Քլինթոնի քննադատությունները` դա համարելով միջամտություն Իսրայելի ներքին գործերին:
Հաղորդում է BBC լրատվական գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)