Լիբիան պատրաստվում է դատել Քադաֆիի որդուն
Մերձավոր Արևելք
Լիբիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ լիբիական նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ-Իսլամի դատավարությունը կսկսվի սեպտեմբերին Զինթան քաղաքում: Այս մասին հայտնում է BBC Russian-ը։
Դատախազությունում հայտարարել են, որ ավարտել են ինչ-որ ժամանակ Լիբիայի հաջորդ առաջնորդ համարվող Սեյֆ ալ-Իսլամի նկատմամբ առաջադրված մեղադրանքի ձևակերպումը։ Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչները, ովքեր մարդկության հանդեպ հանցագործություններ կատարելու համար Քադաֆիի որդու նկատմամբ մեղադրանք էին հարուցել, հայտարարել են, որ իրենց հայտնի է Լիբիայի իշխանությունների որոշումը, սակայն լիբիական կողմը դատարանի հետ այս հարցի շուրջ չի բանակցել։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել