Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների 547 դեպք. կա 7 մահ. 207 անձ ապաքինվել է
ՀայաստանՀայաստանում հունիսի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսի 12364 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 66674 (մեկ օրում արվել է 1702 թեստավորում)
Փաստացի այս պահին բուժվում է 8385 անձ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 3720 անձ, վերջին մեկ օրում 207-ը հոգի:
Ընդհանուր առմամբ, 190 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):