Մեկ հիմնական հարկի և ձեղնահարկի ավելացումը աննպատակահարմար է համարվել
Հասարակություն
Այսօր կայացած նիստում ՀՀ կառավարությունն ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկի փոփոխմամբ լուծել է Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Պուշկինի 25 հասցեում գտնվող տեղական նշանակության հուշարձան-շենքի գեղարվեստական և ճարտարապետական արժանիքների պահպանման հարցը։ Նախկին որոշման համաձայն նշված շենքում մեկ հիմնական հարկի և ձեղնահարկի ավելացման հարցը քննարկվել է մշակույթի նախարարության և բնագավառի փորձառու մասնագետների հետ, ինչպես նաև նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում։ Հաշվի առնելով քննարկման արդյունքը, ինչպես նաև Ալ. Թամանյանի թողած ժառանգության պահպանման անհրաժեշտությունը, մեկ հիմնական հարկի և ձեղնահարկի ավելացումը աննպատակահարմար է համարվել, ինչն արտացոլվել է կառավարության որոշման մեջ։
ՀՀ կառավարությունը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման պահանջները, որոնց կատարմամբ կապահովվի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի հետագա անվտանգ շահագործումը։
Հաշվի առնելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի բարեխիղճ աշխատանքը, կառավարությունը նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգել է չորս տարով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը