Ուսումնավարժանք՝ Սյունիքի մարզում
Հասարակություն
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում «Անտառային հրդեհների հրդեհաշիջում և հետևանքների վերացման կազմակերպում» թեմայով ՀՀ գյուղատնտեսության նախարարության անցկացրած ուսումնավարժանքի նպատակը անտառային հրդեհների կանխարգելման, հրդեհաշիջման և դրանց հետևանքների վերացման աշխատանքների ուսումնասիրումն ու գնահատումն էր, ինչպես նաև մարզի անտառների հակահրդեհային պահպանության միջոցառումների ծրագրի կատարման արդյունավետության ստուգումը:
Խորհրդակցության ժամանակ որպես ռիսկային գործոն հատուկ կարևորվեց Սյունիքի ճանապարհների տարանցիկության խնդիրը: Ռիսկի գործոնի աճ արձանագրվեց Տաթևի տարածաշրջանում՝ կապված զբոսաշրջիկների մեծ հոսքի հետ, հատկապես ճոպանուղու գործարկումից հետո: Նշվեց, որ Սյունիքում բռնկված հրդեհների 98%-ը համայնքային հողատարածքների հրկիզման հետևանք է: Չնայած թույլատրված է, սակայն անտառներում խոտը հնձող չկա, այն մնում, չորանում է և դառնում հրդեհավտանգ: Անհրաժեշտ է ստեղծել հանքայնացված շերտեր, բացել հակահրդեհային ճանապարհները, ստեղծել բուֆերային գոտիներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը