Իրանական նավթը կթանկանա. "REUTERS''
Իրան
Այսօր Իրանի Արտաքին գործերի նախարար Ռամին Մեհմանապարաստը հայտարարել է, որ եթե ԵՄ-ն իրանական նավթի միջազգային վաճառքի վրա սանկցիա կիրառի, ապա Իրանը «սեւ ոսկու» գինը կրկնակի կբարձրացնի:
«Երբ ԵՄ-ն սանկցիաներ կիրառելու հարցը լուրջ բարձրացնի, ապա Իրանը նավթի գինը կհասցնի մեկ բարելը 250 դոլարի», - ասել է Իրանի ԱԳ նախարարը:
Դեկտեմբերի 1-ին ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները որոշում էին ընդունել լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ, սակայն նրանք չէին կարողացել ընդհանուր համաձայնության գալ իրանական նավթի ներմուծման հարցում: Ըստ արեւմտյան լրատվամիջոցների` ԵՄ երկրների իրանական նավթի միջազգային վաճառքի դեմ սանկցիա կիրառելու մտադրությունը նպատակ ունի թուլացնել Թեհրանի ֆինանսական կարողությունները միջուկային զենքի հարստացման ֆոնին:
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան եւ ԵՄ-ն անցյալ շաբաթ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու որոշում կայացրեցին Թեհրանի նկատմամբ, այդ թվում՝ տնտեսական: Նախքան այդ որոշումը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) նոր զեկույց էր հրապարակել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, որում ասվում էր, որ Իրանը 2003 թվականից սկսած մինչ այժմ շարունակում է միջուկային զենքի հարստացման ծրագիրը, ինչը լուրջ մարտահրավեր է ողջ աշխարհին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ