Այսօր Հայաստան կժամանի Իսրայելի սփյուռքի և տեղեկատվության նախարարը
Գիտություն և Մշակույթ
Ս. թ. օգոստոսի 23-26-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իսրայելի սփյուռքի և տեղեկատվության նախարար Իոել Էդելշտեյնի գլխավորած պատվիրակությունը, որի ընթացքում կստորագրվեն «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև 2012-2014 թթ. համար կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին» և ՀՀ մշակույթի նախարարության և Իսրայելի սփյուռքի և տեղեկատվության նախարարությունների միջև 2013-2015 թթ. համագործակցության աշխատանքային ծրագրերը:
Պաշտոնական պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի և Հոլոքոստի հուշարձաններ՝ ծաղկեպսակ տեղադրելու և մատուցելու հիշատակի տուրք անմեղ զոհերին:
Այցի շրջանակներում օգոստոսի 24-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Հրեական համայնքը Հայաստանում» գրքի շնորհանդեսը և համերգ՝ նվիրված Հայաստանի հրեական համայնքի 20-ամյակին:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի