Եկել ենք, որ Սերժին տենանք. բողոքի ակցիա ՀՀԿ գրասենյակի դիմաց
Հասարակություն
Այս պահին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց բողոքի ցույց են անցկացնում Արամի փողոցի բնակիչները։
Բնակիչներից մեկը Լուրեր.com–ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց տունը քանդել են, պայմանագիր են կնքել, որ նոր բնակարան կտան։ Շենքն այս պահին կանգնած է, բայց իրենք տուն չեն ստացել. «Այսօր եկել ենք այստեղ, որ Սերժին տենանք»։
Բնակչի խոսքերով` իրենք ամեն տեղ դիմել են, իսկ պատասխանը եղել է այն, որ այդ հարցով զբաղվում են։
Նշենք, որ բնակիչներն այս խնդրի առջև կանգնած են արդեն ութ տարի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը