Հիպպոպոտամը՝ լողավազանի «գերության մեջ»
Աշխարհ
Արտակարգ պատահար է տեղի ունեցել Հարավաֆրիկյան հանրապետությունում։ Հիպպոպոտամը հայտնվել է լողավազանի «գերության մեջ»։ Այս մասին հայտնում է BBC–ն։
Կենդանին հեռացել է երկրի հյուսիսում գտնվող մասնավոր ագարակի՝ իր մշտական բնակության վայրից և տապից փրկվելու նպատակով նետվել կառավարչի լողավազանը։
Սակայն ներկա պահին կենդանին չի կարողանում դուրս գալ լողավազանից, քանի որ այն չունի աստիճաններ։ Միայն վաղը՝ օգոստոսի 24-ին, արգելոցի աշխատակիցները հույս ունեն դուրս բերել կենդանուն այնտեղից վերամբարձ կռունկի միջոցով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ