Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունում հայերենի մասնագետների պահանջարկ կա
Թուրքիա
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (ԱՀԾ - MİT) արաբերեն, հայերեն, եբրայերեն լեզուների իմացությամբ կադրերի ընդունելություն հայտարարելուց հետո, մեծ քանակությամբ դիմումներ է ստացել:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը: Թուրքիայի հետախուզական ծառայության համար պահանջվում են հիշյալ լեզուների իմացություն, Թուրքիայի Հանրապետության քաղաքացիություն և առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք: Դիմումներ ընդունելու վերջնաժամկետ է սահմանվել մինչև սույն թվականի սեպտեմբերը:
Աղբյուրը՝ Panorama.am


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան