«Հրապարակ». Աժ շենքում դեռ ոչ աշխատանքային մթնոլորտ է
Հայկական Մամուլ
Թեև Աժ պատգամավորների արձակուրդն ավարտվել է օգոստոսի 18-ին, սակայն Աժ շենքում դեռ ոչ աշխատանքային մթնոլորտ է: Ըստ «Հրապարակ»-ի' ջեռուցման համակարգի նորոգումն ավարտված չէ, միջանցքներում շինարարական աղբ է, սենյակները դեռ կահավորված չեն, և անգամ, եթե Աժ պատգամավորները շատ ուզենան օրենսդրական աշխատանքով զբաղվել, չեն կարողանա:
Սա խոսում է այն մասին, որ Հովիկ Աբրահամյանի' որպես կազմակերպչի մասին պատկերացումները չափազանցված են: Կամ էլ' նա հիմնովին զբաղված է ՏԻՄ ընտրություններով: Հիշեցնենք, որ նա ՏԻՄ ընտրությունների համակարգողն է ՀՀԿ-ի կողմից:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին