«Ժողովուրդ». Պաշտպանության նախարարությունը կրկին հաղորդագրություն չի տարածել
Հայկական Մամուլ
Նոյեմբերյանի հիվանդանոցից «Ժողովուրդը» տեղեկացել է, որ օգոստոսի 15-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղի պաշտպանական դիրքերում ժամկետային զինծառայող, Երևանի 19-ամյա բնակիչ Արման Լևոնի Հայրապետյանը զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է իր աջ ոտնաթաթին և ստացել հրազենային վնասվածք: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նրա վերքը մշակել են, ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն: Դրանից հետո Ա. Հայրապետյանը հիվանդանոցից դուրս է գրվել, տեղափոխվել իր զորամասի բուժկետ: Դեպքից ավելի քան մեկ շաբաթ է անցել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն չի տարածել: Իսկ տեղեկատվության պակասը միշտ էլ կասկածներ է առաջացնում, թե ինչ-որ բան թաքցնում են:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին