«Հրապարակ». Աղվան Հովսեփյանին արգելել են թեկնածու առաջադրել
Հայկական Մամուլ
Արագածոտնի մարզում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները խոստանում են թեժ լինել: Մի շարք համայնքներում բուռն պայքար է սպասվում: «Հրապարակ»-ն արդեն գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փորձում է Արագածոտնի գրեթե բոլոր համայնքներում թեկնածուներ առաջադրել: Մասնավորապես Աշտարակում նա պատրաստվում էր առաջադրել «Աշտարակի ձոր» հայտնի ռեստորանի տիրոջը' Ձորի Կարիկին, սակայն, որոշ տեղեկություններով, դատախազին արգելել են թեկնածու առաջադրել, ինչից վերջինս շատ է զայրացել ու վիրավորվել:
Երեկ ՀՀԿ նիստից հետո կուսակցության փոխնախագահ Գալուստ Աահակյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց, թե ինչու են դատախազին արգելել առաջադրելու իր թեկնածուին: «Մեզանում չկան անհատներ, որոնք իրենց թեկնածուներին են առաջադրում: Մենք ունենք տարածքային կառույցներ, որոնց վերլուծությունների, որոշումների հիման վրա պաշտպանում ենք այն թեկնածուին, որը որոշում է տարածքային կառույցը»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին