«Ժողովուրդ». Արտառոց դեպք` «Զվարթնոցում».
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օգոստոսի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Մոսկվա-Երևան թիվ 511 չվերթի ինքնաթիռի սրահում ուղևոր, ՌԴ քաղաքացի 44-ամյա Սիմոն Էլբակյանը անկարգություններ է արել և ծեծի ենթարկել ուղևորներից մեկին'57-ամյա Սենորիկ Բագիյանին:
Թերթի աղբյուրները պատմեցին, որ Սիմոնը վայրէջքից մոտ մեկ ժամ առաջ հանկարծակի սկսել է վիճաբանել Բագիյանի հետ, որի ընթացքում բռունցքով հարվածներ է հասցրել նրան: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին թերթի տեղեկությունները'հավելելով, որ Սենորիկ Բագիյանին տրվել է դատաբժշկական ուղեգիր: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին