«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանն իր ընկերներին քաղաքի տարբեր հատվածներում հողեր է հատկացնում
Հայկական Մամուլ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրեն քաղաքի տիրակալ է պատկերացնում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին շրջանում Մարգարյանն իր ընկերներին քաղաքի տարբեր հատվածներում հողեր է հատկացնում, բնականաբար'չնչին գներով: «Դուք նայեք, ընտրեք'որ հատվածն եք ուզում, ես տալիս եմ»,- մոտավորապես այսպիսի առաջարկ է արել Մարգարյանը մի քանի թաղային հեղինակությունների:
Մեկնաբանություններ ստանալու համար թերթը դիմեց Երևանի քաղաքապետարան, որտեղից ըստ էության չհերքեցին լուրը' պարզաբանելով. ««Պետության և համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման» կարգի պահանջների համաձայն' Երևան քաղաքում համայնքի սեփականությունը հանդիսացող հողատարածքները հատկացվում են աճուրդով կամ մրցութային կարգով: Երևանի քաղաքապետարանում կազմակերպվող համապատասխան մրցույթների կամ աճուրդների վերաբերյալ տեղեկություններ տպագրվում են մամուլում, տեղադրվում են քաղաքապետարանի ինտերնետային կայքում և առանձին դեպքերում տրվում են հայտարարություններ հեռուստատեսությամբ»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին