«Ժողովուրդ». ՀՀԿ-ականները, գլուխները կախ, հեռացան
Հայկական Մամուլ
Երեկ ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 22-րդ տարեդարձի առիթով Մելիք Ադամյան փողոցում' կառավարության նիստերի դահլիճի մոտ գտնվող հուշաքարին ծաղիկներ դրվեցին: Ինչպես և սպասվում էր, հուզիչ ճառեր ասվեցին հայրենասիրական թեմաներով, սակայն միջոցառումը կիսատ մնաց:
Պատճառն այն էր, որ կառավարության շենքի մոտ հավաքված զոհված զինծառայողների մայրերն իրենց պաստառներով ու զոհվածների լուսանկարներով հերթով եկան Մելիք Ադամյան փողոց: Նրանց տեսնելուն պես ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Ավագյանի, Վոլոդյա Բադալյանի և այլոց դեմքի ժպիտը կորավ: Երբ զոհված զինծառայողների մայրերը սկսեցին բղավել, որ «անկախ երկրում իրենց որդիներին սպանել են», միջոցառումը չնախատեսված արագությամբ «փակվեց»: ՀՀԿ-ականները, գլուխները կախ, հեռացան:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին