«Առավոտ». Մակեյանը ստանձնել է ՀՀԿ-ի փաստաբանի կարգավիճակը
Հայկական Մամուլ
ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «168 ժամին» ասել էր, թե ԲՀԿ-ն այս խորհրդարանական ընտրություններին կոնկրետ իր ընտրատարածքում ավելի շատ փող է բաժանել, քան ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը. «Ի՞նչ տարբերություն, եթե ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն տեղերով փոխվեն, ի՞նչը կփոխվի»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ տվեց Պ. Մակեյանին. «Դատելով Մակեյանի վերջին շրջանի քաղաքական վարքագծից ու գործունեությունից' տպավորություն ենք ստանում, թե պարոն Մակեյանը ստանձնել է ՀՀԿ-ի փաստաբանի կարգավիճակը: Ես իրեն խորհուրդ եմ տալիս' շարունակել իր փաստաբանական այդ գործունեությունը և այդ կարգավիճակում իրեն հաջողություններ եմ մաղթում»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին