«Հայկական ժամանակ». Հեռացրեք Դեմոյանին
Հայկական Մամուլ
Մի խումբ պատմաբանների, արվեստագետների, գրողների, բանասերների մտահոգել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ռուսերեն գրված ատենախոսությունը և առհասարակ նրա գործունեությունը:
Երեկ նրանք հավաքվել էին «Կենաց ծառ» մշակութային կենտրոնում: Նպատակն էր քննարկել Դեմոյանի ատենախոսության մեջ տեղ գտած սխալները: Հավաաքին, որպես բանախոս, հրավիրված էր գրականագետ, թարգմանիչ Ալբերտ Մուշեղյանը: Հենց նա էլ ներկայացրել է լեզվական եւ գաղափարական խեղաթյուրումները: Քննարկումն ուղեկցվել է ներկաների ելույթներով, կարծիքների փոխանակման ու առաջարկությունների արդյունքում որոշում է կայացվել բաց նամակ հղել ԳԱ ակադեմիայի ղեկավարությանը եւ պահանջել ցինիզմի, ինչպես նաեւ ատենախոսության մեջ տեղ գտած լուրջ խեղաթյուրումների, խայտառակ ուղղորդումների համար հեռացնել Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրենի պաշտոնից:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին