Սիրիան կհամագործակցի ՄԱԿ-ի դեսպան Լահդար Բրահիմի հետ
Մերձավոր Արևելք
Սիրիայի կառավարությունը կհամագործակցի ՄԱԿ-ի դեսպանորդ Լահդար Բրահիմի հետ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Մեքդադը։ Նա ակնկալում է, որ իրենց կհաջողվի շատ արագ երկխոսել ու ընդհանուր հայտարարի գալ։
«Մենք միջազգային հմուտ փորձագետ Բրահիմից ակնկալում ենք նոր գաղափարներ, որոնց շնորհիվ կկարողանանք տիրող իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնել։ Ամեն դեպքում մենք կհամագործակցնեք Բրահիմի հետ»,- ընդգծել է դիվանագետը Սենեգալի գեներալ, ՄԱԿ-ի դիտորդների ղեկավար Բաբաքար Գայենի հետ զրույցում։
Մեքդադը նաև ավելացերել է, որ «այն ուժերը, որոնց վրա Արևմուտքը խաղադրույք է կատարում, հաղթանակ չեն տանի»։
Նրա խոսքով՝ այդ հակամարտությունում հաղաթանակ է տանելու Սիրիայի ժողովուրդը իր իմաստուն ղեկավարների հետ ղեկավարությամբ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել