Շարժական բաղնիք` փրկարարների համար
Հասարակություն
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տեխնիկական բազան օրերս համալրվել է շարժական բաղնիքով։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:
«ԶԻԼ 131 Կունգ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենաներից մեկը ՀՀ ԱԻՆ նախագծով ու պատվերով ձևափոխվել, դարձել է շարժական բաղնիք' դաշտային պայմաններում աշխատող փրկարարներին հիգիենիկ պայմաններով ապահովելու համար։
Մեքենան ունի 1950 լիտր տարողությամբ ջրի բաք, պոմպ' այլ աղբյուրից ջուր վերցնելու համար, ունիվերսալ կաթսա, որն աշխատում է գազով, փայտով ու դիզելային յուղով, կա նաև օդափոխության ու ջրահեռացման համակարգ։
Ներսում կա հանդերձարան, տեղադրված է 3 ցնցուղ։ Մեկ ժամում այնտեղ կարող է լողանալ շուրջ 15 մարդ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը