Մինսկում կինը երկու երեխաների հետ նետվել է 9-րդ հարկից
Աշխարհ
Բելոռուսիայում լրագրողուհին երկու մանկահասակ երեխաների հետ նետվել է բնակելի տան 9-րդ հարկից, հայտնում է Корреспондент.net -ը։
Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է Մինսկի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Գերասիմովը։
«Օգոստոսի 23-ին Մինսկի Պանչենկո փողոցի վրա գտնվող շենքի 8-րդ հարկից կին է նետվել։ Շենքի մոտ հայտանբերել են կնոջ և 2 ու 7 տարեկան երեխաների դիերը»,- հայտնել է Գերասիմովը։
Կատարվածի վերաբերյալ գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն։
Նշենք, որ կինը որպես լրագրող աշխատել է Բելոռուսիայի Белта գործակալությունում և երեխային խնամելու համար գտնվում էր արձակուրդում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ