Ղուրանը այրած 11-ամյա աղջիկը կարող է մահապատժի ենթարկվել
Աշխարհ
Եկեղեցիների համաշխարհային խորհուրը մտադիր է հաջորդ ամիս Ժնևում սրբապղծության մասին պակիստանյան օրենքին նվիրված կոնֆերանս անցկացնել՝ օրենք, որը մահապատիժ է ենթադրում այն մարդկանց նկատմամբ, ովքեր վիրավորում են իսլամը։
Կոնֆերանսի անցկացման մասին նորությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ տեղական իշխանությունները Իսլամաբադի մոտակայքում զերբակալել են 11-ամյա աղջկա, որը մեղադրվում էր Ղուրանի էջերի այրման մեջ։ Եթե աղջիկը, որն իրեն քրիստոնյա է համարում, մեղավոր ճանաչվի, կենթարկվի մահապատժի։
Հիշեցնենք, որ անցյալ տարի սպանվել է Պակիստանի՝ փոքրամասնությունների հարցերով նախարար Շահբազ Բահտին, որը կոչ էր փոփոխություններ կատարել սրբապղծության մասին օրենքում։ Ինչպես պարզվեց, մինչև իր մահը նախարարը ստացել է սպառնալիքներ պարունակող մի քանի նամակ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ